-
24.11.2017|
07:06
Նոյեմբերի վերջին անձրևապաղ հողմերն են շաչում Նաիրի երկրում։ Թախծոտ խինդն է ծիածանվել անտառներում և այգիներում։ Մարել են սալորենիների շեղջերի բոց-կարմիրը և ծիրանենիների տերևների հյուսքի խնկագույն ոսկին։ Աշունը հրաժեշտի վալսն է պարում։ Հուսանք, որ ձյունառատ կլինի գալիք ձմեռը, և սրսռուն ձյունահյուսքը կպարփակի երկրի և մեր հանցանքներն ու զանցանքները։
-
24.11.2017|
06:16
«Հայաստան-Եվրամիություն» համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման օրվա մոտենալուն զուգընթաց` ռուսական որոշ շրջանակների ռեակցիայի առումով ակնկալվում էր որոշակի լարվածություն։
-
24.11.2017|
06:15
Ամեն անգամ, երբ «Իրատեսում» տպագրվում է իմ որևէ հոդված, բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև Մոսկվայից, այդ թվում նաև նախկինում բարձրաստիճան պաշտոնյաներ, շնորհակալություն են հայտնում:
-
24.11.2017|
05:47
«Ֆեյսբուքով» տարատեսակ շփումների «զմայլիչ երեկոների պահերը» վերջին մի քանի շաբաթներին համոզեցին ինձ, որ արդեն ժամանակն է, որ հայ ազգն ավելի հստակ պատկերացնի, թե ապագայի մասին ինչ են խոսել և խոսում նույն Արևմուտքի ներկայացուցիչները։
-
17.11.2017|
11:39
Լուսաբացից առաջ զբոսնում էի Ծիծեռնակաբերդում։ Լույսը բացվում էր խումարի պես դժվարահաճ։ Բայց այս պահն է միակ խաղաղը երկրում և քաղաքամայրում, բացառությամբ սահմանային խրամատների և սահմանամերձ գյուղերի։ Այստեղից` հուշաբլրի մոռացության մատնված Հրազդանի կիրճի հարակից լանջից, գետն է երևում, լյառը Արարատ և հուշակոթողը։
-
17.11.2017|
10:03
Ես նրան գործիք չեմ անվանի, քանզի գործիքով այս կամ այն օգտակար կամ անօգտակար գործողություններն են կատարում: Ես նրան կանվանեմ Ադրբեջանի շահերին ծառայող ռետինե միջոց` պահպանակ, որն օգտագործման ժամանակ երբևէ պտուղ չի տալիս:
-
14.11.2017|
10:30
«Մեր»-ը մենք ենք, նորանկախ Հայաստանի հարյուրհազարավոր քաղաքացիները, ովքեր, Աստծո յուրաքանչյուր օր արթնանալով և առօրյայի հետ հարաբերվելով, հերթական անորոշությունն են ապրում, թե դեպի ուր է շարժվում երբեմնի դրախտավայր հռչակված մեր երկիրը։
-
10.11.2017|
11:47
Խոր աշուն է։ Հոկտեմբերը հյուրասենյակիս հատակը ազնվականացնող նախշանկար կարպետ էր։ Նոյեմբերը այգումս թախծող շանս բույնը վարագուրող գունատ մի թաղիք է։
Բախտորոշ ժամանակներ են, բախտախնդիրները սահմանում են խաղարդյունքները, զի մինչև 2018-ի ապրիլի 2-ը մնացել է մի քանի ամիս։
-
10.11.2017|
10:00
Ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա աննախադեպ հակամարտ բնույթը քաղաքական-տնտեսական խոշոր բախումների հետ մեկտեղ ծնունդ է տալիս նաև զանազան կոնսպիրոլոգիական՝ դավադրաբանական տեսությունների, որոնք նույնպես փոխադարձ մտահոգությունների ու մեղադրանքների տեղիք են տալիս:
-
07.11.2017|
11:24
Շրջապատումս հաճախ արձանագրվող մոտեցում է, թե մեր օրերում ինչու են նման կերպ մտածելու, գնահատական հնչեցնելու ցանկություն ու պահանջ առաջանում։ Եթե երևույթը դիտարկենք հեռուստաալիքների բացարձակ մեծամասնության լուրերի տեսակետից, նշված տարօրինակ երևույթը ցանկալի կարգավիճակ է, քանզի մեզանում տարբեր ոլորտներում նվազագույնից մինչև առավելագույն առաջընթաց կա, որն էլ իր դրական ազդեցությունն է թողնում երկրի հետագա բարելավման վրա։